00:00:00

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով կրկնավարակի դեպք․ Ռիա Նովոստի

21:55, 27 հուլիս 2020 Աշխարհ

Սանկտ Պետերբուրգի պետական ​​մանկաբուժական բժշկական համալսարանում գրանցվել է կորոնավիրուսով կրկնավարակի դեպք: Այս մասին ասել է տարածքային կորոնավիրուսով հիվանդների բուժման բաժանմունքի վարիչ Սվետլանա Բանովան: Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսով վարակված չորս տարեկան մի տղա բաժանմունք է ընդունվել մոտ մեկ ամիս առաջ: Բուժումից հետո երեխայի մոտ COVID-19-ի թեստերը սկսել են ցույց տալ բացասական արդյունք: Որոշ ժամանակ անց այն դարձյալ դրական է եղել: «Անկեղծ ասած, մենք ինքներս դեռ չենք կարող հստակ ասել, թե ինչ է կատարվում», - խոստովանել է Բանովան: Ընդգծվում է, որ թեստի արդյունքը կարող է կապված լինել  նորից վարակվելու հետ: «Ինչ-որ պահի բուժման արդյունքում նրա մարմնում վիրուսի քանակը նվազել է այնքանով, որ թեստը այլևս չի ճանաչել այն», - շեշտել է փորձագետը: Այնուհետև վիրուսը նորից սկսել է բազմապատկվել։ Բանովան նշել է, որ ծայրաստիճան դժվար է պարզել հիվանդության կրկնության ճշգրիտ պատճառը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր