00:00:00

Լեհաստանը դուրս է գալիս «Ստամբուլյան կոնվենցիայից»

19:41, 27 հուլիս 2020 Աշխարհ

Լեհաստանը սկսում է «Ստամբուլյան կոնվենցիայից», այն է  դուրս գալու գործընթացը՝ «գաղափարական բնույթի» դրույթների պատճառով, որոնք լեհական իշխանությունները համարում են «վնասակար»: Այս մասին հայտարարել է Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զիոբրոն, հայտնում է լեհական ռադիոն: «Մենք դիմում կներկայացնենք Ընտանիքի, աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարություն՝ սկսելու պաշտոնական աշխատանքները «Ստամբուլի կոնվենցիայից» դուրս գալու համար», - ասել է Զիոբրոն: Նա կարծում է, որ Լեհաստանի օրենսդրությունը օրինակելի է կանանց բռնությունից պաշտպանելու մեջ, և դրա չափանիշները որոշ առումներով նույնիսկ ավելի բարձր են, քան «Ստամբուլյան կոնվենցիայի» դրույթները: «Ստամբուլյան կոնվենցիան» ուղղված է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը և հիմնված է «Եվրախորհրդի կոնվենցիայի» վրա, որը նպատակ ունի պաշտպանելու կանանց բոլոր տեսակի բռնություններից և խտրականություններից: Լեհաստանը ստորագրել է կոնվենցիան 2012 թվականի դեկտեմբերին և վավերացրել այն 2015 թվականին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր