00:00:00

Բոլսոնարուի հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները բացասական են

21:48, 25 հուլիս 2020 Աշխարհ

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ում մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել, հայտնել է, որ COVID-19-ի իր նոր թեստի արդյունքները բացասական են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հիվանդությունը Բրազիլիայի նախագահի մոտ հայտնաբերվել էր հուլիսի 7-ին: Պետության ղեկավարի՝ մինչ այժմ հանձնած կորոնավիրուսի ախտորոշման բոլոր թեստերի արդյունքները դրական էին։ «Sars-Cov 2-ի RT-PCR (Թեստի տեսակ՝ խմբ․). բացասական: Լավ օր բոլորին»,- գրել է նախագահը Twitter-ում՝ գրառմանը կցելով իր լուսանկարը, որում բոլորին ցույց է տալիս իր թեստը, ժպիտը եւ դեպի վեր բարձրացրած բութ մատը։ 65-ամյա նախագահը խստորեն քննադատում է Բրազիլիայի նահանգներում առեւտուրն ու ծառայությունները սահմանափակող կանոնակարգերը COVID-19-ի տարածման դեմ պայքարի շրջանակներում եւ հանդես է գալիս «ուղղահայաց մեկուսացման» անհրաժեշտության օգտին, ըստ որի տանը պետք է մնան միայն ռիսկային խմբի քաղաքացիները եւ 60 տարեկանից բարձր անձինք։ Մարտին Բոլսոնարուն հայտարարել էր, որ ոչ մի կորոնավիրուս չի կարող կոտրել իրեն, եւ ԱՀԿ-ի կողմից հայտարարված համավարակի ֆոնին հիվանդությունը «փոքր գրիպ» էր անվանել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր