00:00:00

Սոֆիայում բազմահազարանոց հանրահավաք է անցել Բուլղարիայի կառավարության հրաժարականի համար

21:22, 25 հուլիս 2020 Աշխարհ

Բուլղարիայի սոցիալիստական ​​կուսակցությունը (ԲՍԿ) շաբաթ օրը Սոֆիայում համազգային հանրահավաք է անցկացրել՝ պահանջելով Վարչապետ Բոյկո Բորիսովի եւ հանրապետության գլխավոր դատախազ Իվան Գեշեւի հրաժարականը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ: Ակցիայի մասնակիցների գլխավոր կարգախոսն էր «Կոռուպցիայի եւ թալանի դեմ․ միասին՝ Բուլղարիայի համար»: Տասնյակ ավտոբուսներ հանրահավաքի անցկացման վայր էին տեղափոխել ԲՍԿ-ի կողմնակիցներին երկրի տարբեր անկյուններից: «Մեզ այստեղ հավաքել է սերը Բուլղարիայի նկատմամբ, մենք այստեղ ենք երկիրը մաֆիայից փրկելու համար: Մենք միասին ենք՝ մեր երեխաներին, մեր ընտանիքներին եւ մեր ծնողներին կողոպուտից պաշտպանելու համար: Բորիսովի 10 տարվա կառավարման ընթացքում իշխող «Քաղաքացիները՝ եվրոպական Բուլղարիայի զարգացման համար» կուսակցությունը եւ այն կուսակցությունները, որոնք աջակցում են նրանց, թալանել են մեր ներկան, մենք այստեղ ենք, որպեսզի խանգարենք նրանց թալանեն մեր ապագան»,- հայտարարել է ԲՍԿ-ի առաջնորդ Կորնելիա Նինովան: Ակցիայի մասնակիցները խստորեն քննադատել են երկրի կառավարության քաղաքականությունը: «Աղքատներն ավելի են աղքատանում, հարուստներն էլ ավելի հարստանում: Մեր երկրում ոչ մրցակցային տնտեսություն է, ամենաբարձր կոռուպցիան, կախվածության մեջ գտնվող եւ անարդյունավետ դատական ​​համակարգ: Կառավարիչները չունեն երկրի զարգացման ոչ միջնաժամկետ, ոչ էլ երկարաժամկետ ծրագիր, նրանց միայն փողն է հետաքրքրում»,- հայտարարել է պրոֆեսոր Ռումեն Գեչեյը: Նրա հայտարարությունից հետո Սոֆիայի կենտրոնը բառացիորեն որոտաց «Հրաժարական» բացականչություններից: Արդեն 17-րդ օրն անընդմեջ Բուլղարիայի մայրաքաղաքում հակակառավարական ցույցեր են ընթանքում՝ «Պաշտպանեք ժողովրդավարությունը» կարգախոսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր