ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որով Վրաստանին ֆինանսական օգնության փաթեթի 15%-ը կարող է սառեցվել, հայտնում է sova.news-ը։ Նախագծին կողմ է քվեարկել 224, դեմ՝ 189 կոնգրեսական։
ԱՄՆ-ը 2021 թվականի համար Վրաստանին տրամադրելու է 132 միլիոն դոլար, բայց 15 տոկոսը կարող է սառեցվել, եթե պետքարտուղարը չհաստատի, որ Վրաստանի իշխանությունները կատարում են մի շարք պարտավորություններ։ Խոսքը վերաբերում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայությանը, օտարերկրյա բիզնեսի պաշտպանությանը։