00:00:00

Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 250 հազար մարդ

19:08, 25 հուլիս 2020 Աշխարհ

Իրանում համավարակի տարածումից ի վեր կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 250 հազար մարդ: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն,  այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին: Նախարարության ներկայացուցիչը IRINN հեռուստատեսության եթերում նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում բացահայտվել է վարակի 2316  նոր դեպք: Մահացել է 195 մարդ: Փետրվարի 19-ից սկսած՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 839-ի, մահացել է 15 484 մարդ:  Այս պահին առողջացածների թիվը հասել է 251 319-ի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան  15 մլն դեպք:  Մահացածների թիվն անցել է 643 հազարից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր