00:00:00

Ծեծել են ուսանողներին․ կոչ է անում անհապաղ քրեական գործ հարուցել

14:49, 16 ապրիլ 2018 Իրավական

2018 թվականի ապրիլի 15-ին առավոտյան 10:15-ի սահմաններում Կորյուն-Չարենց փողոցների խաչմերուկում բողոքի ակցիա իրականացնող ուսանողների վրա հարձակում գործեցին 62 ss 465 համարանիշներով սև ավտոմեքենայի ուղևորներ։ Քաղաքացիական հագուստով անձիք ծեծի ենթարկեցին ակցիայի մասնակից ուսանողներին։ Միջադեպին ներկա ոստիկանները ներկա լինելով ծեծին իրականացրեցին անգործություն և չիրականացրեցին միջամտող ոչ մի գործողություն, թույլ տալով հանցագործություն իրականացրած անձանց ծեծից հետո հեռանալ դեպքի վայրից, վրաերթի ենթարկելով ուսանողներին։ Հիշեցնենք, որ ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերով արձանագրվել է միջադեպը։ Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը կոչ է անում գլխավոր դատախազությանը անհապաղ քրեական գործ հարուցել և քրեական հետապնդում իրականացնել հանցագործություն իրականացրած անձանց հանդեպ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր