00:00:00

Ռուսաստանի Դաշնությունն օգոստոսի 1-ից թույլատրել է չվերթները 3 երկրների համար

03:40, 25 հուլիս 2020 Աշխարհ

Ռուսաստանը օգոստոսի 1-ից բացելու է ավիահաղորդակցությունը 3 երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Տանզանիայի հետ: Համապատասխան որոշում է ստորեգրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Նշվում է, որ աստիճանաբար ցանկն ընդլայնվելու է, հիմնականում Ռուսաստանն իր սահմանները բացելու է փոխադարձության սկզբունքով, այսինքն՝ չվերթները թույլատրվելու են, եթե ՌԴ քաղաքացիները կարողանան մեկնել այն երկիր, որի համար իրենք եւս պատրաստ են բացել սահմանները: Միաժամանակ որոշման մեջ պարզաբանվում է, որ Միացյալ Թագավորությունից Ռուսաստան ժամանող բոլոր ուղեւորները՝ նակախ քաղաքացիությունից, պարտավոր են լինելու երկշաբաթյա ինքնամեկուսացման ռեժիմին հետեւել: Թուրքիայից ժամանող բոլոր ուղեւորներն էլ ջերմաչափվելու են: Հստակեցվել է նաեւ, որ այս որոշումը կարող է փոփոխության ենթարկվել՝ հետագա համաճարակաբանական իրավիճակից ելնելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր