00:00:00

Ռուսաստանում ադրբեջանցիները հարձակվել են հայերին պատկանող խանութի վրա

00:45, 25 հուլիս 2020 Աշխարհ

Ռուսաստանում ադրբեջանցիները հարձակվել են հայկական խանութի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է մոսկվայաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը: Նա մասնավորապես հայտնել է. «Րոպեներ առաջ Սալարեվոյում Հայկական Տուն խանութի վրա հարձակում է տեղի ունեցել, ականատեսների աչքերով 10 մեքենայով ադրբեջանցիներ են հարձակվել, խանութի տիրոջ գլուխն է վնասվել։ Տեղում են շտապ օգնությունը և իրավապահ մարմինները»։ Միջադեպին անդրադարձել է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանցիները չեն հանդարտվում, հիմա հայերին պատկանող խանութի վրա են հարձակվել, բայց մենք չպետք է տրվենք նաև այս տեսակի սադրանքներին և ռուսական իշխանություններից պահանջենք խստիվ հետապնդել և պատժել: Զգոնություն և հանդարտություն սիրելի հայրենակիցներ ջան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր