00:00:00

Զբոսաշրջիկները կկարողանան վերադարձնել գումարները ռուսական հյուրանոցներում ամրագրումների չեղարկման համար․ Միշուստին

23:38, 24 հուլիս 2020 Աշխարհ

Զբոսաշրջիկները, ովքեր չեղարկել են իրենց ամրագրումները ռուսական հյուրանոցներում համավարակի պատճառով, կկարողանան վերադարձնել իրենց գումարը կամ տեղափոխել ամրագրումը։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ինչպես նշվում է կառավարության կայքում, խոսքն այն զբոսաշրջիկների մասին է, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ վճարել են համարի համար: Նրանք կկարողանան հյուրանոց այցելել այլ ամսաթվով նախորդ ամրագրման պահից մեկուկես տարվա ընթացքում: Այս դեպքում ծառայությունը պետք է մատուցվի  2021 թվականի վերջից ոչ ուշ։ «Եթե նոր ամսաթվով համարի գինը բարձրացել է, ապա ոչինչ վճարել պետք չէ: Իսկ եթե ​​տուրիստն ամբողջությամբ չի վճարել ամրագրման համար, ապա մնացած մասը նա կվճարի նախնական գնի հիման վրա»,- նշվում է փաստաթղթում: Ընդ որում, հաճախորդն իրավունք ունի հրաժարվել ամրագրումը տեղափոխելուց: Այդ ժամանակ հյուրանոցը պետք է գումարը վերադարձնի նրան2021 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ: Հաշմանդամություն ունեցող անձանց, գործազուրկների, 65-ից բարձր տարիքի անձանց, ինչպես նաեի երկու ամսից ավելի հիվանդության պատճառով արձակուրդի մեջ գտնվող անձանց համար հատուկ պայմաններ են գործում: Նրանք գումարը կփոխանցվի դիմելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Առանձին նշվում է, որ այն հյուրանոցները, որոնք հրաժարվում են հետաձգել ամրագրման ամսաթիվը, պարտավոր կլինեն վճարել չօգտագործված ամրագրման արժեքի առանցքային արժեքի 1/365-ի չափով: Դրանք կփոխանցվեն յուրաքանչյուր օր՝ հայտը ներկայացնելու պահից մինչեւ վերադարձի օրը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր