00:00:00

Կառլոս Գոնի որդին կրիպտոարժույթով է վճարել հոր փախուստի համար

23:27, 24 հուլիս 2020 Աշխարհ

Renault-Nissan-Mitsubishi դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնի որդին 500 հազար ԱՄՆ դոլարի չափով կրիպտոարժույթ էր վճարել Փիթեր Թեյլորին՝ Ճապոնիայից Գոնի փախուստի կազմակերպման մեջ կասկածվողներից մեկին: Թեյլորը գումարը ստացել է այն բանից հետո, երբ ինքն ու իր հայրը՝ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի նախկին զինծառայող Մայք Թեյլորը, օգնել էին Գոնի փախուստի գործում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դատական հայցի տեքստը: Թեյլորները մեղադրվում են նրանում, որ հանդիպել են Գոնի հետ, ով դրանից առաջ փախել էր տնային կալանքից։ Նրանք միասին գնացքով հասել էին Օսակա քաղաք: Քաղաքի միջազգային օդանավակայանում ավտոդաշինքի նախկին ղեկավարին ձայնային ապարատի տուփի մեջ տեղափոխել էին մասնավոր բիզնեսջեթի մեջ: 2019-ի դեկտեմբերի 29-ին նա թռել էր Թուրքիա, որտեղ նստել էր մեկ այլ ինքնաթիռ, որով հասել էր Լիբանան, որտեղ էլ այժմ գտնվում է, փոխանցում է ՌԲԿ-ն։ Ավելի վաղ Մասաչուսեթս նահանգի դաշնային դատարանը Գոնին մեղադրել էր Փիթեր Թեյլորի ընկերությանը կրիպտոարժույթվ 862․5 հազար դոլար փոխանցելու մեջ: Հուլիսի 3-ին հայր ու որդի ձերբակալվել էին ԱՄՆ-ում՝ Տոկիոյից Գոնի փախուստին առնչության կասկածով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր