00:00:00

Մոսկվան քննադատորեն կվերաբերվի Սիրիայի հարցով արեւմտյան եռյակի առաջարկներին. Ռուսաստանի ԱԳՆ

02:01, 16 ապրիլ 2018 Աշխարհ

Չափազանց դժվար կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով բանաձեւի նախագծի վերաբերյալ ողջամիտ փոխզիջում գտնել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Չափազանց դժվար կլինի այս նախագծի շուրջ ողջամիտ փոխզիջման հասնել: Չէի ցանկանա այսօր կանխատեսումներ անել այն տեսանկյունից, թե ինչպես կընթանա այս աշխատանքը, սակայն պետք է հասկանալ, որ մեզ մոտ հայտնի կարմիր գծեր կան: Հավանաբար ինչ-որ անփոխարինելի կարմիր գծեր կան նաեւ արեւմտյան խմբի մոտ», - նշել է Րյաբկովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը քննադատորեն կուսումնասիրի բանաձեւի նախագիծը: «Մենք քննադատորեն ենք վերաբերվելու արեւտյան եռյակի առաջարկներին: Ոչինչ մեզ համար նախապես չենք բացառում. եթե այնտեղ խելամիտ էլեմենտներ լինել, մենք կաշխատենք դրանց վրա», -նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր