ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Բաշար Ասադի ռեժիմին Մոսկվայի աջակցության: Այն մասին, որ նման ձևակերպումներ կան Սպիտակ տանը պատրաստվող ճեպազրույցում մամուլի համար նյութերում՝ հայտնել է Atlantic Council-ի փորձագետ, ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցային բյուրոյի նախկին խորհրդական Բրայան Օ’Թուլը:
Նա РБК-ին հայտնել է, որ տեսել է փաստաթուղթն այդ ձևակերպումներով: Սպիտակ տան մամլո ծառայության նյութերում նման ձևակերպումների մասին հայտնել է նաև բրիտանական Daily Mail տաբլոիդը: Թերթը հստակեցրել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարողացել օպերատիվ կերպով մեկնաբանել այդ տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի վաղ առավոտյան ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հարվածներ են հասցրել Սիրիայի թիրախներին: Նախնական տվյալներով՝ հարվածների հետևանքով տուժել է 3 մարդ, զոհեր չկան: ՆԱՏՕ-ի երկրներն աջակցել են կոալիցիայի հարվածները: Ռուսաստանը գումարել է ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ, որում ներկայացրել է Սիրիայի վրա հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ: Բանաձևը մերժվել է: