00:00:00

Պուտինն ուղերձ է հղել Արաբական պետությունների լիգային

21:05, 15 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների ղեկավարներին հասցեագրած ողջույնի ուղերձում հայտարարել է ԱՊԼ-ի հետ համագործակցության Մոսկվայի պատրաստակամության մասին՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար: «Ձեր հանդիպումն անցկացվում է Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում բավականին բարդ իրավիճակում: Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ Եմենում զինված հակամարտությունները շարունակում են մարդկային կյանքեր խլել, ուղեկցվում են սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացմամբ»,- նշված է Պուտինի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում: Ռուսաստանի նախագահը նշել է, որ մարտահրավերները միջազգային հանրությունից հավաքական ջանքեր են պահանջում՝ մեծացնելով այնպիսի կառույցների պահանջարկվածությունը, ինչպիսին ԱՊԼ-ն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր