00:00:00

Սիրիայի ենթակառուցվածքները կվերականգնվեն 400 մլրդ դոլարով եւ 10-15 տարում. Բաշար Ասադ

18:44, 15 ապրիլ 2018 Աշխարհ

Պատերազմի հետեւանքով Սիրիայի տնտեսությունը վերականգնելու համար կպահանջվի 10-15 տարի եւ  ոչ պակաս 400 մլրդ դոլարի ներդրումներ: Այս մասին ռուսական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ենթակառուցվածքների վերականգնումը կարեւոր թեմա է, դա կարժենա 400 մլրդ դոլարից ոչ պակաս, դրա համար կպահանջվի 10-15 տարի»,- ասել է Ասադը Սիրիայի խորհրդարանի հետ կապերի Պետդումայի խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինի հետ հանդիպման ժամանակ: Դրանից զատ, Ասադը բարձր է գնահատել ԽՍՀՄ-ում արտադրված զենքի որակը, որի օգնությամբ Սիրիայի բանակը փորձել է հակադարձել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարվածը: «Երեկ մենք տեսանք ամերիկյան ագրեսիան: Եվ մենք կարողացանք հակադարձել 70-ական թվականների արտադրության խորհրդային հրթիռներով: 90-ական թվականների ամերիկյան ֆիլմերում ցուցադրում են, որ ռուսական զենքը «հետ է մնում»: Իսկ այսօր մենք տեսնում ենք, թե ով է իսկապես հետ մնում»,- Սաբլինը մեջբերել է Ասադի բառերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր