00:00:00

iPolytech. առաջին համալսարանական հավելվածը Հայաստանում

03:16, 15 ապրիլ 2018 Տնտեսություն

Համալսարանական iPolytech-ը առաջին հայկական բուհական կրթական հավելվածն է, որի միջոցով ուսանողները, նրանց ծնողները և ապագա դիմորդները կարող են մանրամասն տեղեկատվություն ստանալ համալսարանում իրականացվող ծրագրերի մասին: Հավելվածը պարզ կառուցվածքով տեղեկատվական հարթակ է, որտեղ կարելի է ստանալ ուսումնական ստորաբաժանումների վերաբերյալ ունեցած հարցերի պատասխաններ, ինչը կարող է օգտակար լինել դիմորդների մասնագիտական կողմնորոշման հարցում: Մեզ հետ զրույցում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի տեղակալ, ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոռ Վարդանյանը նշեց, որ առաջին համալսարանական հավելվածը՝ iPolytech-ը, օգտագործելու են նաև ընդունելության կազմակերպման գործընթացում: «iPolytech հավելվածը նոր խոսք է համալսարանականների շրջանում: Բոլորիս է հայտնի որ այսօր դպրոցականները, ուսանողները, երիտասարդները ողջ օրը վիրտուալ դաշտում են, և այս քայլով կրթությանը վերաբերող կարևոր իրադարձությունները ներմուծվում են նրանց վիրտուալ իրականություն: Սա նոր տրամպլին է Պոլիտեխնիկի համար»,- ասում է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալ Գ.Վարդանյանը: iPolytech հավելվածում առկա են անհրաժեշտ բոլոր գործիքները, որոնց միջոցով հնարավոր է ոչ միայն ընթերցել, այլ նաև հետագայում վերընթերցելու համար պահպանել անհրաժեշտ հրապարակումը։ Այստեղ կարելի է դիտել տեսահոլովակներ և լուսանկարներ, ինչպես նաև լսել ձայնային հաղորդագրություններ: Օգտվողների հարմարավետությունից ելնելով` այստեղ կարգավորումների համակարգը «ճկուն» է` անհրաժեշտ գործիքների միջոցով կարելի է առավել ընթեռնելի դարձնել նյութերը` մեծացնելով կամ փոխելով նույնիսկ գրվածքի ձևը: Հավելվածն առաջին անգամ ներկայացվել է «Կրթություն և կարիերա 2018» միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մամուլի հաղորդագրություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր