00:00:00

Կալանավորին ատրճանակ են տվել՝ Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով

01:33, 15 ապրիլ 2018 Իրավական

«Սասնա ծռեր» խմբավորումը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 2-3 շաբաթ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև «Սասնա Ծուռ» Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ: «Նուբարաշենում» ներքին խոսակցություն է շրջանառվում, որ այդ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն տվել է ղեկավարությունը՝ Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով: Նույն խոսակցության համաձայն, այդ կալանավորը կապ ունի Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր