00:00:00

ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին հարգել իր պարտավորությունները

01:47, 15 ապրիլ 2018 Աշխարհ

Հաջորդ քայլերը կախված կլինեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գործողություններից: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Դանա Ուայթը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում հակամարտություն չի ցանկանում, սակայն «չի կարող թույլ տալ միջազգային օրենքների ակնհայտ խախտումները»: Նրա խոսքով՝ Սիրիայում ԱՄՆ առաքելությունը մնում է նույնը` հաղթել «Իսլամական պետությանը» եւ չներգրավվել քաղաքացիական պատերազմում: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին «հարգել իր պարտավորությունները, որպեսզի Ասադի ռեժիմը հրաժարվի քիմիական զենքի ծրագրից եւ երբեք չօգտագործի այն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր