00:00:00

Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակ

21:53, 13 հուլիս 2020

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ եւ այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի եւ Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ եւ այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի եւ Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները եւ ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետեւանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր