00:00:00

Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ

21:35, 13 հուլիս 2020

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների առնչությամբ: Այս մասին նշված է կաթողիկոսի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Այսօր երեկոյան Վեհափառ Հայրապետը կապ է հաստատել Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նորին Սրբությունն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ, իր հայրական օրհնությունն ու զորակցությունը փոխանցել հայոց բանակին»,- ասված է հայտարարության մեջ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր