00:00:00

Կարևոր է, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն իրենց գնահատականներում․ Լավրով

23:33, 13 հուլիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել։ Ընդգծվել է, որ Ռուսաստանը շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Բաքվի եւ Երևանի միջև շփումների ոլորտում, ինչպես առանձին պետության կարգավիճակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ «Ռուսական կողմն ընդգծել է կարևորությունը, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատականներում և խուսափեն հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ հրահրել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր