00:00:00

Վրաստանն Ուկրաինայի ԱԳՆ բողոքի նոտա է ուղարկել՝ կապված Սաակաշվիլիի հայտարարության հետ

23:33, 11 հուլիս 2020 Աշխարհ

Վրացական կողմն Ուկրաինայի ԱԳՆ բողոքի նոտա է ուղարկել, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն: Հուլիսի 9-ին Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր Վրաստանի քաղաքացիներին ուղղված դիմումը, որում երկրի գործող կառավարությանը ոչ լեգիտիմ էր անվանել: Նա նաեւ հայտարարել էր, որ կպայքարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում: «Նման սադրիչ քայլերը վնաս են հասցնում երկու երկրների բարեկամական, ռազմավարական հարաբերություններին»,-ասվում է վրացական կողմի հայտարարության մեջ: Ավելի վաղ Սաակաշվիլիի հայտարարության պատճառով Վրաստանի ԱԳՆ էր կանչվել Թբիլիսիում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր