00:00:00

Թրամփը մեղմել է իր նախկին խորհրդական Ռոջեր Սթոունի դատավճիռը

14:10, 11 հուլիս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղմել է իր նախկին խորհրդական Ռոջեր Սթոունի դատավճիռը, հաղորդում է «BBC News»-ը: Նախկին խորհրդականը դատապարտվել էր 40 ամսվա ազատազրկման: 67-ամյա Սթոունը մեղադրվում էր Կոնգրեսին կեղծ ցուցմունքներ տալու մեջ: Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ նա դարձել է «ռուսական միստիֆիկացիայի» զոհ, որին երկար տարիներ շարունակ ձախականները, նրանց դաշնակիցներն ու ԶԼՄ-ներն աջակցել են՝ փորձելով տապալել Թրամփի նախագահությունը: «Ռոջեր Սթուոնը շատ է տապառել, նրա նկատմամբ շատ անարդար են եղել: Այժմ նա ազատ մարդ է»,-նշում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր