00:00:00

Իտալիայում չեն բացառել արտակարգ դրության ռեժիմի երկարացնելը կորոնավիրուսի պատճառով

22:10, 10 հուլիս 2020 Աշխարհ

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն նախազգուշացրել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմը կարող է երկարացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով, որի ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Այդ մասին  հաղորդում են եվրոպական զանգվածային լրատվամիջոցները: Ելույթ ունենալով Վենետիկում՝ Կոնտեն նշել է, որ «հնարավոր երկարացումը պարզապես նշանակելու է, որ մենք հնարավորություն ունենք երկարացնել վարակի տարածման դեմ պայքարելու միջոցառումները»: Հունվարի վերջին Իտալիայում կես տարով արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել այն բանից հետո, երբ Չինաստանից ժամանած երկու զբոսաշրջիկների մոտ հայտնաբերեցին կորոնավիրուսի դրական արդյունք: Իտալիայում համավարակի ժամանակ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդության 242 հազար դեպք, 34 հազար մարդ մահացել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր