00:00:00

Մակրոնը եւ Մերկելը փորձում են «վերակենդանացնել» Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ բանակցությունները

22:52, 10 հուլիս 2020 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնը նոր փորձեր են ձեռնարկում՝ «վերակենդանացնելու» Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ բանակցությունները, հաղորդում է AP-ը: Նրանք վիրտուալ բանակցություններ են վարել Կոսովոյի վարչապետ Ավդուլ Հոթիի եւ Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հետ՝ առաջարկելով շարունակել 2011-ին սկսված բանակցային ուղին: ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ջոզեպ Բորելը կիրակի Բրյուսելում պետք է ընդունի Հոթիին եւ Վուչիչին: ԵՄ աջակցությամբ բանակցությունները սկսվել են 2011-ի մարտին եւ հանգեցրել մոտ 30 համաձայնագրերի կնքմանը, սակայն դրանց մեծ մասը չի իրականացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր