00:00:00

Պեսկովն ասել է՝ ինչպես է Պուտինը վերաբերվում հոմոֆոբիային

22:21, 10 հուլիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն անհանդուրժող է ցանկացած ծայրահեղականության, այդ թվում` հոմոֆոբիայի (նույնասեռական մարդկանց հանդեպ ատելության ու անվստահության զգացում) դրսևորման նկատմամբ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Պեսկովն այսպես է պատասխանել լրագրողի հարցին այն մասին, թե ինչպես է երկրի ղեկավարը վերաբերվում հոմոֆոբ արտահայտություններին: Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Պուտինը մեկ անգամ չէ, որ պատասխանել է նմանատիպ հարցերին ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցների ընթացքում: «Դուք գիտեք, որ նախագահը միշտ խոսում է հստակ օրենքի մասին, որը սխալ է մեկնաբանվում  արևմտյան որոշ երկրներում: Եվ նա հերքում է ցանկացած մեղադրանք այն մասին, որ պետությունն այս ոլորտում ունի  ռեպրեսիվ տրամադրություն: Բայց, միևնույն ժամանակ, նախագահը միշտ ուշադրություն է դարձնում ազգային հիմքերին, ինչպես ամբողջ Ռուսաստանում, այնպես էլ որոշ ազգային հանրապետություններում, որտեղ պատմական արմատները պարզապես ունեն իրենց առանձնահատկությունը, ինչը չի կարող վերացվել: Ընդհանուր առմամբ, նա ծայրահեղություններին անհանդուրժող է վերաբերում, իսկ դա ավելի շատ ծայրահեղություն է»,-նշել է Պեսկովը: Նա նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կրեմլը ծանոթացել է Ռուսաստանում, մասնավորապես Չեչնիայում միասեռականների հետապնդման մասին սերիալին: Պեսկովի խոսքով ՝ Կրեմլում կան շատ այլ, ավելի կարևոր հարցեր և չարժի չափազանցնել նման սերիալների նշանակությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր