00:00:00

Չինաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ պաշտոնյաների եւ հաստատությունների դեմ

23:02, 10 հուլիս 2020 Աշխարհ

Չինաստանը հայտարարել է, որ պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ պաշտոնյաների եւ հաստատությունների դեմ այն ​​բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառեց տեղական Կոմունիստական ​​կուսակցության երեք պաշտոնյայի նկատմամբ Սինցզյանի հյուսիսարեւմտյան շրջանում մարդու իրավունքների խախտումների համար, հայտնում է AP-ն: Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը լրագրողներին հայտարարել է, որ Չինաստանը «միանշանակ դիմադրելու է» այն գործողություններին, որոնք միջամտություն է համարում իր ներքին գործերին եւ որոնք սպառնում են երկրի ինքնիշխանությանը, անվտանգության շահերին եւ զարգացմանը: Ըստ նրա՝ Չինաստանը «խստորեն դեմ է եւ դատապարտում» է Թրամփի վարչակազմի որոշումը՝ արգելել այդ երեք պաշտոնյաների մուտքը Միացյալ Նահանգներ: «Ի պատասխան ԱՄՆ-ի սխալ գործելակերպի՝ Չինաստանը որոշել է պատասժան քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի համապատասխան հաստատությունների եւ անհատների դեմ, ովքեր վատ են վարվել Սինցզյանի հետ կապված խնդիրների հետ»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր