00:00:00

Նորածին թոռանը արտաքնոցի փոսը նետած տատի պաշտպանը պահանջում է արդարացնել իր պաշտպանյալին

20:54, 14 ապրիլ 2018 Իրավական

Դստեր նորածնին արտաքնոցի փոսը նետած 57-ամյա տատի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և իր պաշտպանյալին արդարացնել՝ նրան ճանաչել անպարտ մեղսագրվող արարքը կատարելու մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրածինը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվեց 10-ը տարի ժամկետով ազատազրկման: Նորածնի սպանությունը կատարվել էր 2017թ սեպտեմբերի 27-ին, Հրածին Փայտյանի 34-ամյա դուստրը երեխա է լույս աշխարհ բերել: Կինը հղիացել էր արտաամուսնական կապի հետևանքով և որպեսզի թաքցնի հղիությունը, նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, երեխայի տատիկը խեղդամահ էր արել նրան: 36-38 շաբաթականում ծնված նորածնին խեղդամահ անելուց հետո տատը նորածնի դիակը փաթաթել է պոլիէթիլենային պարկի մեջ, ապա գցել էր արտաքնոցի փոս, ինչից հետո էլ ուրագով սեղմել է և նորածնի դին թաքցրել արտաթորանքի մեջ: Հրածին Փայտյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ առաջադրված մեղադրանքում Հրածին Փայտյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ ցուցմունք տալով հայտնել է, թե դեպքից մեկ օր առաջ աղջկան տարել է հիվանդանոց` հղիությունն ընդհատելու համար, որտեղ բժիշկ-գինեկոլոգն ասել է, որ աղջիկը 4-5 ամսական հղի է, ինքը չի կարող հղիությունն ընդհատել և առաջարկել է աղջկան տանել Երևան: Միևնույն ժամանակ, ըստ ամբաստանյալի, բժիշկը թղթի վրա գրել է Երևանում գտնվող մեկ այլ բժշկի հեռախոսահամարը և անձնական տվյալները: Սակայն, ըստ կնոջ ցուցմունքի, նույն օրը երեկոյան դուստրն իրեն ասել է, որ կողքի շրջանում ծակոցներ ունի, որից հետո աղջկան պարացետամոլ է տվել որպես ցավազրկող: Գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, ձայնից արթնացել է, դուրս է եկել պատշգամբ և տեսել աղջկան` արյան մեջ, «իսկ կողքին` մի բան կար ընկած. երեխան մահացած է եղել»: Կինը հայտնել է, որ աղջկա ծննդաբերության ժամանակ ինքը ներկա չի եղել, շոշափել է երեխային և զգացել է, որ սառն է, երեխան չէր շնչում, իսկ դստերն ուշագնաց վիճակում տարել է հիվանդանոց: Դուստրն ասել է, որ երեխան ծնվելու ժամանակ ձայն չի արձակել: Կինը հայտնել է. «երեխան ծնկներից ներքև, ոտքերի արանքում էր, սև ռետուզի մեջ ընկած: Ծնվելու ժամանակ երեխան ընկել էր ներքնաշորի և ռետուզի մեջ: Երեխայի պորտալարը պոկված էր: Երեխային ռետուզի մեջ փաթաթված` դրել եմ տոպրակի մեջ ու գցել զուգարան»: Կինը վստահեցրել է, թե մինչ այդ չի իմացել, որ դուստրը հղի է: Իսկ երեխայի ծնվելուց հետո նրա վրա վնասվածք չի տեսել՝ պարանոցից բռնել է ու դրել է պարկի մեջ: Ինքը երեխային չի սպանել: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, և նա ենթակա է պատասխանատվության:  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր