00:00:00

Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել Փհենյանի հետ բանակցությունները

00:59, 09 հուլիս 2020 Աշխարհ

Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել Փհենյանի հետ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգունը՝ հերքելով այն հաղորդագրությունները, որ Սեուլ այցի ժամանակ ցանկացել է հանդիպել հյուսիսկորեացի պաշտոնյաների հետ, հաղորդում է Reuters-ը: «Եկեք պարզաբանենք, մենք հյուսիսկորեացիաների հետ հանդիպում չենք խնդրել »,-ասել է նա լրագրողների հետ զրույցում միջուկային հարցերով հարավկորեացի բանակցող Լի Դոհունի հետ հանդիպումից հետո: Ավելի վաղ Փհենյանի գլխավոր բանակցող Չհվե Սունը հայտարարել է, որ երկիրը կվերսկսի բանակցություններն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը դադարեցնի իր թշնամական քաղաքականությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր