00:00:00

Գերմանիան, Ֆրանսիան, Եգիպտոսը եւ Հորդանանը Իսրայելին կոչ են արել հրաժարվել պաղեստինյան տարածքների բռնակցումից

23:48, 08 հուլիս 2020 Աշխարհ

Գերմանիան, Ֆրանսիան, Եգիպտոսը եւ Հորդանանը հայտարարել են, որ Իսրայելը պետք է զերծ մնա պաղեստինյան տարածքների բռնակցումից՝ նախազգուշացնելով, որ դա կարող է վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին: «Մենք միակարծիք ենք, որ 1967-ին օկուպացված պաղեստինյան տարածքների ցանկացած բռնակցում հակասում է միջազգային օրենսդրությանը եւ կվտանգի խաղաղության գործընթացի հիմքերը»,- նշվում է Գերմանիայի արտգործնախարարության կողմից վիդեոկոնֆերանսից հետո չորս արտգործնախարարների կողմից տարածված հայտարարության մեջ: «Մենք համաձայն ենք նաեւ, որ նման քայլը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության համար եւ լուրջ խոչընդոտ կդառնա համապարփակ և արդար խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար»,- շարունակել են նախարարները՝ նախազգուշացնելով, որ դա կարող է հետեւանքներ ունենալ Իսրայելի հետ հարաբերությունների համար: Արտաքին գործերի նախարարներն առաջարկել են իրենց օգնությունը տարածաշրջանում «կառուցողական նոր սկիզբ» գտնելու համար՝ հավելելով, որ իրենք չեն ճանաչի 1967 թվականի սահմանների որեւէ փոփոխություն, եթե այն չհամաձայնեցվի հակամարտության երկու կողմերի միջեւ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր