00:00:00

Միշուստին. Ռուսաստանը պատրաստ է գործընկերների հետ կիսվել տեղեկատվական անվտանգության ոլորտում իր տվյալներով

21:14, 08 հուլիս 2020 Աշխարհ

Բաց եւ իրավահավասար միջազգային երկխողությունը կիբեռհանցավորության դեմ պայքարում առանցքային գործոն է, եւ Ռուսաստանը պատրաստ է գործընկերների հետ կիսվել տեղեկատվական անվտանգության ոլորտում իր տվյալներով: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՌԻԱ-ն: «Ամբողջ համաշխարհային հանրությունը պետք է միավորվի՝ կանխելու կիբեռհանցագործության գլոբալ պանդեմիան»,-ասել է նա Cyber Polygon 2020 կիբեռանվտանգության հարցով օնլայն թրենինգի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում: Նա նշել է, որ Ռուսաստանը տեղեկատվական անվտանգության ոլորտում հաջողությամբ մրցակցում է միջազգային շուկայում: Նրա խոսքով՝ ՌԴ-ը հասկանում է փորձով եւ գիտելիքներով կիսվելու կարեւորությունը եւ պատրաստ է դրանցով կիսվել իր գործընկերների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր