00:00:00

Թուրքիայում արտակարգ դրությունը հնարավոր է նորից երկարաձգվի

19:02, 14 ապրիլ 2018 Աշխարհ

Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է 7-րդ անգամ երկարաձգվել: Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդում և կառավարությունում  համապատասխան որոշումն ընդունելուց հետո հարցը կտեղափոխվի մեջլիսի օրակարգ։ Սպասվում է, որ առաջարկը մեջլիսի քննարկմանը կներկայացվի ապրիլի 18-ին՝ արտակարգ դրության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ: Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայում 272 քաղաքացի էր զոհվել, 2.194 -ը՝ վիրավորվել: Դեպքից ընդամենը օրեր անց՝ հուլիսի 21-ին երկրում հայտարարվեց եռամսյա արտակարգ դրություն, որն արդեն 6 անգամ երկարաձգվել է: Արտակարգ դրության ընթացքում ողջ երկրով մեկ տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, փակվել են բազմաթիվ ընդդիմադիր թերթեր ու հեռուստաալիքներ, հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական համայնքի հետ առնչության մեջ կասկածվող տասնյակ հազարավոր պետական ծառայողներ ազատվել են աշխատանքից:
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր