00:00:00

Անդառնալի հետևանքներից զերծ մնալու համար անհրաժեշտ են կտրուկ փոփոխություններ մարդկանց ապրելակերպում. Հարությունյան

00:24, 09 հունիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հունիսի 8-ին  հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «COVID-19» նոր կորոնավիրուսի տարածման ռիսկի նվազեցմանն ուղղված պարետատան հետագա քայլերի հստակեցմանը: Այդ մասին հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից: Նախագահն անհրաժեշտ է համարում խստացնել պարետատան սահմանած կանոնները՝ հիմք ընդունելով համավարակի աճի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հնչեցված վիճակագրական ցուցանիշները: «Անդառնալի հետևանքներից զերծ մնալու համար անհրաժեշտ է կտրուկ փոփոխություններ մտցնել մարդկանց ապրելակերպում՝ ամենուրեք խստացնելով վերահսկողությունը և պարետատան սահմանած կանոնները, ինչը առաջին հերթին կփոփոխի համավարակի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը և էլ ավելի հեշտ ու արդյունավետ կդարձնի համավարակի դեմ պայքարի աշխատանքները»,- ասել է հանրապետության ղեկավարը: Քննարկումների արդյունքում որոշվել է վերանայել հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվության կարգը: Անցակետերում արագ թեստավորման հնարավորություն կստեղծվի, և մուտքի թույտվություն կստանան միայն թեստավորված ու բացասական արդյունք ունեցող քաղաքացիները: Ավելի է խստացվում վարակի օջախ հանդիսացող՝ փակ տարածություններում, հանրային օբյեկտներում և մարդաշատ այլ վայրերում շնչադիմակ կրելու, ախտահանիչ նյութեր օգտագործելու պահանջն ու վերահսկողությունը: Խորհրդակցության ավարտին Ա. Հարությունյանը հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ է տվել գերատեսչությունների ղեկավարներին և պահանջել հետամուտ լինել դրանց կատարմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր