00:00:00

Գալիս, հասնում է մի գիծ, երբ կարգապահությունը դառնում է անհրաժեշտություն. Փաշինյանը՝ այսօրվա պաշտոնանկությունների մասին

18:40, 08 հունիս 2020

Ճգնաժամը դրանով է ճգնաժամ, որ իրար է խառնում մարդկային, ընկերական, պաշտոնական հարաբերություններ: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր պաշտոնանկ է արել ուժային կառույցների ղեկավարների: Նշենք, որ երեկ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն իր առանձնատանը կազմակերպել է որդու հարսանիքը, որին մասնակցել են տասնյակ մարդիկ: «Ես ուզում եմ երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին, նաեւ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն ու հարսին, հույս ունենալ, որ երջանիկ ընտանիք կձեւավորեն: Այո, ճգնաժամային իրավիճակներում որոշումները միանշանակ չեն լինում, բայց գալիս, հասնում է մի գիծ, երբ կարգապահությունը, կարգուկանոնը արտակարգ դրության եւ երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ եւ  անվերապահ կատարումը դառնում է անհրաժեշտություն: Ես իհարկե, ցավում եմ նման զարգացումների համար, բայց կարծում եմ, որ այս իրավիճակում երկրի անվտանգության շահը, պետական կառավարման որակի եւ կարգապահության շահը պահանջում է կայացնել այսպիսի որոշումներ: Ուզում եմ հստակ արձանագրել, եւ այսօր էլ խորհրդակցության ժամանակ ասել եմ, որ առավել եւս պետական կառավարման մարմինները, առավել եւս պետական կառավարման եւ ՏԻՄ բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան եւ անվերապահ կարգապահություն»,-ասաց նա: Ինչ վերաբերում է պաշտոնանկ արված պաշտոնյաներին, վարչապետն ասաց. «Ես ասել եմ, որ չեմ կարծում, թե ՀՀ-ին եւ հայ ժողովրդին ծառայություններ մատուցելու նրանց պոտենցիալը սպառված է եւ մենք ըստ իրավիճակի հնարավոր եմ համարում, որ քննարկենք նաեւ հետագա ծառայությունների հարցը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր