00:00:00

Վաչե Գաբրիելյանը Չինաստանում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաժողովին

13:59, 13 ապրիլ 2018 Տնտեսություն

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել  Չինաստան-ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ) «Մետաքսի ճանապարհ» բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաժողովը, որին մասնակցել է  նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ: Համաժողովը հնարավորություն է ընձեռում Չինաստանի և գործընկեր երկրների բարձր մակարդակի քաղաքականության մշակողներին` քննարկելու  «Մետաքսի ճանապարհ» նախագծի իրականացման քաղաքականության շրջանակների վերաբերյալ իրենց տեսլականը: Անդրադարձ է կատարվել մասնավորապես այն ոլորտներին, որտեղ ԱՄՀ-ն համագործակցում է քաղաքականության խորհրդատվություն և կարողությունների զարգացման աջակցություն տրամադրող  միջազգային այլ ֆինանսական կազմակերպությունների հետ: Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր