00:00:00

Ժողովուրդը մնացել է անելանելի վիճակում․ Բագատաշենում մնացած ՌԴ քաղաքացիները հարցը կրկին կբարձրացնեն դեսպանատանը

19:53, 08 հունիս 2020

Քաղաքացիները հույս ունեին, որ մինչեւ երեքշաբթի դեսպանությունից որեւէ դրական տեղաշարժի մասին լուր կստանան, սակայն իրենց միայն տեղեկացրել են, որ առայժմ Վրաստանի հետ քննարկումներ են ընթանում․․․ Ռուսաստանի Դաշնություն մեկնել փորձող՝ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները արդեն 2 շաբաթն է՝ Բագրատաշենի անցակետի մոտից չեն հեռանում։ «2 շաբաթ է՝ այստեղ ենք։ Ժողովուրդը մնացել է անելանելի վիճակում, սպասողական վիճակի մեջ։ Դեռ դիմանում ենք, ուրիշ տարբերակ չունենք»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ 100-ից ավելի ազգությամբ հայ՝ ՌԴ քաղաքացիներ արդեն մի քանի ամիս է՝ փորձում են վերադառալ ՌԴ։ Նրանք ցույցեր էին արել ՌԴ դեսպանատան առջեւ, իսկ արդեն 2 շաբաթ է՝ գտնվում են Բագրատաշենի անցակետում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր