00:00:00

Երեւանի 2 մանկապարտեզների գործունեությունը կասեցվել է՝ Նոր Նորքում եւ Աջափնյակում

16:01, 08 հունիս 2020

Կորոնավիրուսային(Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Երեւանի վարչական շրջանների մանկապարտեզներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ եւ այդ խախտումների մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն: ՀՀ պարետի N-113 որոշմամբ ` այսօր 24 ժամով կասեցվել է Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզի գործունեությունը: Նույն որոշմամբ 7 օրով կասեցվել է նաեւ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի գործունեությունը: Այս մանկապարտեզներում խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները` երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով, բացակայել են փակվող աղբամանները, պահպանված չեն եղել սպասքի լվացման կանոնները, ջրի ծորակները արմնկային կամ ոտնակային կառավարման չեն եղել: ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են կատարել ստուգայցեր՝ տեղերում տրամադրում են խորհրդատվություն եւ տալիս են համապատասխան ցուցումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր