00:00:00

Օգոստոսին «Վեոլիան» ջրի սակագների նոր հայտ կներկայացնի.ԿԾԿՀ նախագահ

14:53, 08 հունիս 2020

Ջրի գնի հետ կապված, վարձակալության պայմանագրի համաձայն, «Վեոլիա»  ընկերությունը մինչեւ օգոստոսի 10-12-ը պարտավոր է ներկայացնել սակագնի վերանայման հայտ: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույց նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նրա խոսքով, «Վեոլիա» ընկերությունը պարտավոր է դա անել ելնելով 4 հիմնական գործոնից. «Դա ջրի փաստացի սպառման ծավալն է համեմատած բազիսային ծավալների հետ, սղաճը, էլեկտրաէներգիայի գինը եւ իր՝ այլ գործունեությունից ստացվող եկամուտները: Օգոստոսին հայտ կներկայացնի, սակայն չեմ կարծում, որ էական փոփոխություններ լինեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր