00:00:00

Խոսնակները տեղյակ չեն, պարետատունը անհաղորդ է. իշխանական խնջույքների հետքերով

23:12, 07 հունիս 2020

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ու ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղյակ չեն ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու բազմամարդ հարսանիքի մասին.։ ՊՆ խոսնակը և վարչապետի խոսնակը հայտնեցին, որ ոչ Դավիիթ Տոնոյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը չեն մասնակցում հարսանիքին։ InfoPort.am-ը փորձեց վերջին շրջանում իշխանական խնջույքների վերաբերյլ մեկնաբանություն ստանալ պարետատան խոսնակ Վահան Հունանյանից, սակայն նա անպատասխան թողեց թե՛ մեր զանգերը, թե նամակը: Նշենք, որ ըստ մամուլում տարածված տեսաժապավենի՝ այսօր ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու բազնամատդ հարսանիքն է։ Ըստ մամուլի՝ օրերս Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավությամբ տեղի է ունեցել խնջույք: Սակայն ՔԿ-ից հերքեցին այդ լուրը։ Համաձայն մամուլում շրջանառվող լուրերի՝ երեկ գիշերը ակումբներից մեկում տեղի է ունեցել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կազմակերպած խնջույքը: Եվ այս ամենն այն բանի ֆոնին, որ վարչապետն ինքն է իր էջին հրապարակել կարգազանցների լուսանկարները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր