00:00:00

Արսեն Թորոսյանի հրամանով հաստատվել են ծխախոտի արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակները

00:16, 08 հունիս 2020

Մայիսի 27-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի։ Հրամանը հունիսի 4-ին ուժի մեջ է մտել։ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ 1. Սույն հավելվածով սահմանվում են ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներին (այսուհետ` Ցուցանակ) ներկայացվող պահանջները: 2. Ցուցանակները լինում են` հորիզոնական և ուղղահայաց: 3. Ցուցանակի թույլատրվող չափերն են` 1) ուղղահայաց դիրքով` ցուցանակի չափը 210×297 միլիմետր է, իսկ ցուցանակում տեղադրված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործումն արգելող նշանի (այսուհետ` արգելող նշան) չափը՝ 200×200 միլիմետր: 2) հորիզոնական դիրքով` ցուցանակի չափը 280×105 միլիմետր է, իսկ Ցուցանակում տեղադրված արգելող նշանի չափը՝ 100×100 միլիմետր: 4. Ցուցանակի վրա տեղադրվում են` 1) «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի անվանումը` Ցուցանակի ներքևի հատվածում, 2) սույն հավելվածի Ձև 1-ով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործումն արգելող նշանը, 3) սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքը խախտելու դեպքում առաջացող տուգանքի չափերը ներկայացնող նախազգուշացման տեքստերը (այսուհետ` նախազգուշացման տեքստեր): 5. Ցուցանակի վրա տեղադրվում են հետևյալ նախազգուշացման տեքստերը. 1) արգելված վայրերում` համաձայն Ձև 2-ի (ուղղահայաց) և Ձև 2.1-ի (հորիզոնական). «օգտագործումն առաջացնում է տուգանք` 50 000 ՀՀ դրամ», 2) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում` համաձայն Ձև 3-ի (ուղղահայց) և Ձև 3.1-ի (հորիզոնական). «ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում օգտագործումն առաջացնում է տուգանք` 20 000 ՀՀ դրամ», 3) ծխախոտային արտադրատեսակի կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքի իրականացման վայրերում` համաձայն Ձև 4-ի (ուղղահայց) և Ձև 4.1-ի (հորիզոնական). «վաճառքը` 18 տարին չլրացած անձանց, առաջացնում է տուգանք` 80 000-100 000 ՀՀ դրամ»: 6. Արգելող նշանին ներկայացվող պահանջներն են` 1) գույները` սև, սպիտակ և կարմիր, 2) արգելող նշանն իրենից ներկայացնում է սպիտակ գույնի շրջան` երիզված կարմիր լայն եզրագծով, որն իր հերթին ունի նեղ սպիտակ եզրագիծ: Շրջանի կենտրոնում հորիզոնական դիրքով տեղադրվում են ամենատարածված ծխախոտային արտադրատեսակի, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի` սիգարետի և էլեկտրոնային սիգարետի գրաֆիկական պատկերները, որոնք 45 աստիճան անկյան տակ, աջից-ձախ մասնակիորեն փակված են իրենց հատող կարմիր գծով, 3) արգելող նշանի տրամագիծը (սպիտակ եզրագծով)՝ 200×200 միլիմետր, 4) սպիտակ շրջանի տրամագիծը՝ 159 միլիմետր, 5) կարﬕր երիզի տրամագիծը՝ 193 միլիմետր, 6) կարﬕր երիզի հաստությունը` 17 միլիմետր, 7) թեք կարﬕր գծի հաստությունը 17 միլիմետր, 8) սիգարետի պատկերի չափերը՝ 115×34 միլիմետր, 9) էլեկտրոնային սիգարետի պատկերի չափերը՝ 132×45 միլիմետր: 7. Սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված չափի մակերեսի բացակայության դեպքում թույլատրվում է ուղղահայաց դիրքով ցուցանակի չափը համաչափ փոքրացնել 50 տոկոսով: 8. Ցուցանակը տեղադրվում է ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործումն արգելված վայրում` հաստատությունների կամ հիմնարկների կամ վայրերի կամ տարածքների տեսանելի հատվածներում, մասնավորապես յուրաքանչյուր մուտքի մոտ, ընդհանուր օգտագործման տարածքներում, այդ թվում` սանհանգույցներում, իսկ հասարակական տրանսպորտային միջոցներում` դռան վրա արտաքին կողմից և ներսում` տեսանելի հատվածում: 9. Բացի հիմնական ցուցանակներից, գործունեության իրականացման տարածքներում և վայրերում լրացուցիչ ցուցանակներ կարող են տեղադրվել սեփականատիրոջ կամ սեփականատիրոջ կողմից լիազորված այլ անձի ցանկությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր