00:00:00

Շենգավիթում ոստիկանները բերման են ենթարկում դիմակ չկրող երիտասարդին

21:55, 07 հունիս 2020

Շենգավիթ համայնքում այսօր` հունիսի 7-ին, ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի, ով դիմակ չի կրել: Մինչ բերման ենթարկելը վիճաբանություն է  սկսվել ոստիկանների եւ երիտասարդի հարազատների միջեւ: NEWS.am-ի հետ զրույցում բերման ենթարկվող երիտասարդը պնդել է, որ իր դիմակը պոկվել է եւ ինքը թաշկինակով է բերանը փակել, որպեսզի դեղատնից նոր դիմակ կրի: «Մասկես ընկել էր, կտորը դրել էի  բերանիս, քանի որ չէի հասել ապտեկա, եկել տանում են բաժին»,-ասաց նա: Ոստիկանության աշխատակիցն էր հակառակն էր պնդում, որ երիտասարդը  դիմակ չի ունեցել եւ իրենք մոտեցել են` պարզելու համար, թե ինչու դիմակ չի կրում: Չնայած երիտասարդի հարազատների պնդումներին, ոստիկանության  աշխատակիցները նրան բերման ենթարկեցին Ոստիկանության Շենգավիթի բաժին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր