00:00:00

Դրական թուղթը մոտս եմ պահում, որ վարակին չհավատացողներին ցույց տամ. կորոնավիրուսը հաղթահարած տաքսու վարորդ

18:20, 07 հունիս 2020

38-ամյա տաքսու վարոդ Գարեգինը կորոնավիրուսի դեմ պայքարում որոշել է իր փոքրիկ ներդրումն ունենալ: Վիրուսը հաղթահարելուց հետո  թեստի դրական արդյունքով պատասխանի թուղթը մոտն է պահում` վիրուսի գոյությանը չհավատացող քաղաքացիներին ցույց տալու համար: «Առաջին օրվանից էլ իմ մեքենայում վարորդի նստատեղը առանձնացրել էի ուղեւորներից, ու միշտ ուղեւորները զարմանում էին, ու հիմա էլ, որ առանց դիմակի նստում են, ասում եմ` դիմակը դրեք, ու որ չեն հավատում ցույց եմ տալիս թուղթը, որ հավատան: Պատահում էր անգամ, որ վախենում էին, մտածում էին, որ վարակված եմ: Մինչեւ որ բացատրում եմ, որ ապաքինվել եմ արդեն»,- ասում է տաքսու վարորդը: Գարեգինը կորոնավիրուսով վարակվել է մայիս ամսվա երկրորդ կեսին, ընկերոջ մոտ վիրուսի հաստատվելուց հետո կասկածներ է ունեցել, դիմել է Նորքի ինֆեկցիոն, հետո թեստ հանձնել, թեստի դրական պատասխանից հետո մի քնաի օր անցկացրել է հիվանդանոցում, հետո տեղափոխվել հյուրանոց: Չնայած նրա մոտ վարակը նրա մոտ թեթեւ ախտանշաններով է անցել, բայց շրջապատում ծանր դեպքերին ականատես լինելը հոգեբանորեն ծանր հետք է թողել Գարեգինի վրա: «Կողքի սենյակներից տարիքով մարդկանց ձայներն էի լսում, զգում էի` ինչքան ծանր է մթնոլորտը, բժիշկներն էլ շատ զբաղված էին, քանի որ իմ սենյակում հիմնականում ասիմպտոմ  դեպքերն էին, մեզ ավելի քիչ էին այցելում, հիմնականում ջերմաչափում էին անում օրը երեք անգամ»,- պատմում է նա: Գարեգինը ապաքինվել է հունիս 2-ին եւ վերադարձել աշխատանքի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր