Իսպանիայի մի քանի տարածաշրջաններում կարանտինի մեղմացումից հետո կբացվեն գիշերային ակումբները և բարերը, սակայն առանց պարերի գոտիների: Այս մասին ասվում է հրամանում, որ հրապարակվել է պաշտոնական կառավարական տեղեկատուում՝ փոխանցում է TASS-ը:
Նշվում է, որ հունիսի 8-ից երկրի մեծ մասը կանցնի կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանափակումների մեղմացման վերջին փուլին: Այդ պատճառով Իսպանիայի իշխանությունները որոշել են ճշգրտել, թե ինչպես պետք է հանեն սահմանափակումները, որպեսզի չհրահրեն վարակի նոր բռնկում:
Իսպանիայում սահմանափակումների հանման վերջին փուլում ծրագրվում է նաև վերականգնել ցլերի մասնակցությամբ ավանդական շոուն, սակայն առայժմ տարածաշրջանների մեծ մասը անցում է կատարում մեղմացումների նախավերջին փուլին: