00:00:00

Իշխանության հիշողությունը կարճ է

15:16, 07 հունիս 2020

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ կառավարության ուղղված քննադատությունները և ըստ էության 100 տոկոսով այն փոխելու առաջարկությունը անշուշտ հանդիպեց իշխանության կոշտ հակազդեցությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ Ծառուկյանի հայտարարությանը չի անդրադարձել, փոխարենը՝ նրա թիմակիցներն են խոսել, բայց որեւէ բովանդակային պատասխան այդպես էլ չի հնչել։ Մեր նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել էինք, իշխանականների անհանգիստ դրսեւորումները, ընդգծելով, որ դրանցում բացակայում էր բովանդակային կոնտեքստը։ Այս արձագանքներում, բացի այն որ շարքային շանտաժի էլեմետներ էին, ուշագրավ էր նաեւ այն, որ գործող իշխանությունը հիշեցնում էր մի երևույթ, որը 2018-ին մերժել էին։ Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո իշխանական պրոպագանդիստները ակտիվորեն տարածում էին այն թեզը, թե իբր ԲՀԿ-ն միացել է ռոբասերժական կլանին։ Այն, որ գործող իշխանությունը հիշողության հետ խնդիր ունի, անցնող երկու տարում հասարակությունը բազմիցս է ականատես եղել։ Փաշինյանն ու իր թիմը մերժելով նախկին արատավոր երևույթները եկավ իշխանության, քայլ անելու ճանապարհին տալով բազմաթիվ խոստումներ, որոնցից ոչ մեկն ըստ էության չի կատարվել։ Հետաքրքիր է Ծառուկյանին ու նրա թիմին ռոբասերժական հատվածի հետ նույնականացնելու փորձի ժամանակ, արդյո՞ք իշխանությունը հիշում է այն ժամանակները, երբ մեկ գիշերում նույն Սերժ Սարգսյանի իշխանությունը բնում խեղդեց հեղափոխական այն գործընթացները, որի ակունքներում կանգնած էր նույն ինքը Գագիկ Ծառուկյանը։ Մոռացել են արդյո՞ք երիտասարդ հեղափոխականները, որ 2015 թվականին ռոբասերժական բանդան մեկ օրում ձերբակալեց Ծառուկյանի հարյուրավոր թիկակիցներին, իսկ ահա 2018-ին, երբ իրենք պայքարում էին փողոցում, գրավում՝ հանրային շենքը և այլն։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները թերևս իշխանականների սրտով չէ։ Իրականում, թե ովքեր, երբ և ինչ պայմաններում են միացել ռոբասերժական կլանին, եւ իրադարձությունների զարգացումը հարմարեցրել իրենց թողնում ենք ընթերցողների դատին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր