00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու աննախադեպ՝ 766, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 13 130 է, մահվան դեպքերինը՝ 272

12:54, 07 հունիս 2020

Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 130-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 190 է: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 72 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 272-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 207 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3720, փաստացի բուժվողներինը՝ 8385 (մեկ օրում ավելացել է 333-ով): Մեկ օրում թեստավորվել է 1513 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 66 674 քաղաքացի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր