00:00:00

Իմ աշխատասենյակում է դա եղել, անգամ մի բազկաթոռ չենք տեղաշարժել. 114 դպրոցի տնօրեն. Aravot.am

01:22, 07 հունիս 2020

Երեւանի թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը իր հետ կատարվածում միտում  է տեսնում իր հանդեպ: Այս մասին նա ասել է Aravot.am-ի հետ զրույցում: Ինչ վերաբերում է  իր հասցեին սոցցանցում արված որոշ անհաճո գրառումներին, տիկին Կոստանյանն ասաց, որ չի ճանաչում դրանց հեղինակներին, որովհետեւ իր շրջանավարտներից միայն դրական արձագանքների է միշտ արժանացել ու նրանց իննսուն տոկոսին հիշում է: Նշենք, որ շրջանավարտների հետ հանդիպման փոքրիկ տեսանյութը հայտնվել  է վարչապետի էջում, ինչից հետո  ԿԳՄՍ նախարարությունից աշխատանքից ազատման դիմում գրելու պահանջ են դրել տիկին Կոստանյանի առաջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր