00:00:00

Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից. վարչապետ

21:27, 06 հունիս 2020

Պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրության առաջ պարտավորություն ունի կորոնավիրուսի և ամեն ինչի մասին ասել ճշմարտությունը, որքան էլ այն դաժան հնչի և լինի: «Եվ դառնությամբ եմ ասում, որ այսօրվա դրությամբ հանրապետությունով շուրջ 250 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին: Այսինքն մեր առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում, ասեմ ավելին, որ մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից: Ընդ որում, ուշացման պատճառը երկակի է, հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վիճակի մասին ճիշտ տեղեկատվության փոխանցումը, տեղեկատվությունը փոխանցվել է ուշացումով, ռեակցիան էլ եղել է ուշացումով և դրա պատճառով մենք արձանագրել ենք այպիսի թերևս առաջին մահը: Երկու մահվան դեպք ենք ունեցել, երբ պացիենտը պետք է գտնվեր վերակենդանացման բաժանմունքում, բայց ինքը գտնվել է ընդհանուր բաժանմունքում `վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով»,-նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր