00:00:00

Թուրքիայի վարչապետը ռուս-ամերիկյան կոնֆլիկտը «փողոցային հաշիվներ» է անվանել

03:59, 13 ապրիլ 2018 Աշխարհ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Եվրասիական տնտեսական 21-րդ գագաթնաժողովին զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, որոնց հարաբերությունները լարվել էին Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հարցի շուրջ: Միջանկյալ նշենք, որ երեկ էլ ԱՄՆ-ի նախագահ Դոլանդ Թրամփը «Twitter»-ի իր էջում սպառնացել էր Ռուսաստանին՝ հայտարարելով հրթիռային հարված հասցնելու մասին: Յըլդըրըմը, ռուս-ամերիկյան փոխադարձ մեղադրանքները որակելով որպես «փողոցային հաշիվների պարզում», նշել է. «Արածներն ի՞նչ է։ Գրառումներ են կատարում և միմյանց սպառնում։ Մրցակցության ժամանակը չէ։ Հիմա ժամանակն է, որ վերքերը բուժվեն։ Ժամանակն է, որ ձեռք ձեռքի տալով ապահովեն Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունն առանց երկակի ստանդարտների  կիրառման։ Ժամանակն է նաև, որ տարբերություն չդրվի ահաբեկչական կազմակերպությունների միջև և պայքար մղվի նրանց դեմ։  Թուրքիան դա անում է»։ Թուրքիայի վարչապետը նշել է նաև, որ նման փոխադարձ սպառնալիքների պատճառով տուժում է խաղաղ բնակչությունը։ Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր