00:00:00

Չէ, տղերք, դուք կորոնավիրուսի դեմ չեք պայքարում, դուք ձեր իշխանության համար եք պայքարում.Արմեն Աշոտյան

19:16, 06 հունիս 2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Իմքայլականնների լալահառաչ գրառումներն ու հարցազրույցները որ նայում եմ, թե ինչպես են իրենք իբր պայքարում կորոնավիրուսի դեմ, իմ լացն էլ է գալիս: Սրանց լկտիությունը, սրիկայությունը ու անբարոյականությունը չափ ու սահման չեն ճանաչում: Սրանց կարճ խելքով բոլորն իրենց նման տհաս են և մտաթերի: Չէ, տղերք, դուք կորոնավիրուսի դեմ չեք պայքարում, դուք ձեր իշխանության համար եք պայքարում, ձեր միլիոնների, ապօրինի բիզնեսների, երկու տարում ձեր դիզած ունեցվածքի, ժողովրդի հաշվին ձեր ցոփ ու շվայթ կյանքի համար եք պայքարում: Պարզվում է, անգամ այս օրերին էլի չեք թարգել մոլագար ու չտես կերպով հարստանալու ձեր հիվանդագին բնավորությունը: Երեկ Վորոնեժում բռնագրավված սիգարետների նոր կոնտրաբանդան վկա: Գմփում եք, տղերք, գռփում ու գմփում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր