00:00:00

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը եղել է ԶՈւ զորամասերից մեկում

17:46, 06 հունիս 2020

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 5-ին եղել է ԶՈւ զորամասերից մեկում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին եւ առօրյա ծառայության կազմակերպմանը: ՊՆ-ից հայտնում են, որ ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասում, հետեւել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին: Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման եւ ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր